ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունից ստացվել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:
Հիշեցնենք, որ, ըստ առաջարկվող փոփոխության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: